211652_close_icon
views-count2207 դիտում article-date 18:25 05-02-2021

Փետրվարի 5-ից Ռուսաստանը վերացրել է Հայաստանից լոլիկի և պղպեղի ներկրման սահմանափակումները

Այս տարվա սկզբին Ռուսաստանը Արմավիրի մարզի 13 ձեռնարկություններից ներկրվող լոլիկի ու պղպեղի մեջ հայտնաբերել էր Պեպինո մոզաիկա (Pepino mosaic virus) վիրուսին բնորոշ նշաններ և սահմանափակել ներմուծումը: ՀՀ ՍԱՏՄ կողմից տվյալ հիվանդության առկայությունը պարզելու նպատակով իրականացվել է մշտադիտարկում, որի արդյունքները ներկայացվել են Ռուսաստանի Դաշնության անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայությանը (Ռոսսելխոզնադզոր): Համատեղ քննարկումների արդյունքում Ռուսաստանի Դաշնության անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր) 2021թ փետրվարի 5-ից հանել է լոլիկի և պղպեղի մատակարարման ժամանակավոր սահմանափակումները:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Աղբյուրը՝ snund.am

Նմանատիպ նյութեր