Ղրղզստանի վարչապետի հետ քննարկեցինք երկու երկրների միջև համագործակցության զարգացումը. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն աշխատանքային այցով գտնվում է Ղազախստանում, գրառում է կատարել Թվիթերի իր էջում.
«Եվրասիական միջկառավարական խորհրդի և Թվային ֆորումի լիագումար նիստի շրջանակներում Ղրղզստանի վարչապետ Ուլուկբեկ Մարիպովի հետ: Քննարկեցինք Հայաստանի և Ղրղզստանի միջև երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով համագործակցության զարգացումը»,- գրել է Փաշինյանը:
Հիշեցնենք, որ այսօր տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որի շրջանակներում նախատվում է դիտարկել միության ներքին շուկայի գործունեությանն առնչվող ինտեգրացիոն օրակարգի հարցերի լայն շրջանակ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
На полях Евразийского межправсовета и Цифрового форума встретился с Премьер-министром Кыргызской Республики, Улукбеком Мариповым. Вместе обсудили развитие сотрудничества между Арменией и Киргизстаном в двустороннем и многостороннем формате. pic.twitter.com/7uRskF5NQT
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) February 5, 2021