1070 դիտում
09:27 04-02-2021
Ինչպես կազդի եվրապարտատոմսերի հերթական տեղաբաշխումը․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ ««Հայաստանը հաջողությամբ տեղաբաշխել է եվրապարտատոմսերի հերթական տրանշը»․ այս լրատվությունը ընթացիկ տարվա հունվարին եղավ։ Սա որոշակի հարցեր է առաջացնում․ այս եվրապարտատոմսերի պարտքը ինչ հետեւանքներ կարող է ունենալ մեր տնտեսության վրա, մանավանդ եթե հաշվի առնենք հարկային եկամուտների չափը՝ ինչպես ենք վճարելու, եւ եթե հաշվի առնենք նաեւ, որ պատերազմից հետո մեր պետության համար լրացուցիչ ծախսեր են ի հայտ եկել։ Մի խոսքով, եվրապարտատոմսերի գործընթացի հետ կապված որոշ պարզաբանումներ՝ մասնագետից։
Տնտեսագետ, կառավարման փորձագետ, տ.գ.թ., դոցենտ Կարեն Սարգսյանը «ՀՀ»-ի հետ զրույցում նախ բացատրեց, որ առհասարակ պետական ֆինանսական քաղաքականությունը պետք է լինի բազմակողմանի։ Մասնավորապես, երկիրը կարող է միջոցներ ներգրավել ինչպես ներքին աղբյուրներից, օրինակ, ներքին շուկայում պարտատոմսերի տեղաբաշխմամբ, այնպես էլ արտաքին աղբյուրներից՝ Արժույթի միջազգային հիմնադրամից, Համաշխարհային բանկից, այլ երկրներից ու նաեւ՝ արտարժութային պարտատոմսերի թողարկման միջոցով։ Այսինքն՝ անհրաժեշտ է հնարավորինս դիվերսիֆիկացնել ֆինանսավորման աղբյուրները։ Հայաստանի բյուջեն ունի պակասուրդ, եւ այդ ճեղքվածքը փակելու համար բնականաբար պահանջվում է լրացուցիչ ֆինանսավորում ներգրավել: Այդ նպատակով նաեւ Հայաստանի կառավարությունը Լոնդոնյան ֆոնդային բորսայում օրերս տեղաբաշխել է եվրապարտատոմսերի հերթական տրանշը՝ 750 միլիոն դոլար ծավալով, 10 տարի մարման ժամկետով, 3.6 տոկոս արժեկտրոնի եկամտաբերությամբ։ Տեղաբաշխման եկամտաբերությունը կազմել է 3.875 տոկոս: Այնուամենայնիվ, եվրապարտատոմսերի մեր այս տեղաբաշխումը թանկ չէ՞՝ հաշվի առնելով ե՛ւ մեր տնտեսության վիճակը, ե՛ւ թեկուզ հենց միջազգային ֆինանսական շուկաներում տոկոսադրույքների պատկերը…»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
784 դիտում
16:15 04-07-2019
Եվրապարտատոմսերի շուկայում կկարգավորվի Հայաստանի գործընկերների ընտրության հարցը
9626 դիտում
11:34 02-10-2020
Ամբողջությամբ մարվեց Հայաստանի եվրապարտատոմսերի դեբյուտային թողարկումը. Ֆիննախ
3887 դիտում
10:59 19-02-2020
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները. ինչպե՞ս կազդի Հայաստանի վրա․ «Փաստ»
Այս բաժնից
1246 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»
1090 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»