211652_close_icon
views-count784 դիտում article-date 16:15 04-07-2019

Եվրապարտատոմսերի շուկայում կկարգավորվի Հայաստանի գործընկերների ընտրության հարցը

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է համապատասխան որոշում՝ Եվրապարտատոմսերի թողարկման, վերաբացման և հետգնման գործընթացների շրջանակներում ծառայությունների ձեռք բերման հետ կապված իրավահարաբերությունների կարգավորման առանձնահատկությունների սահմանմամբ պայմանավորված։ Հիմնավորման համաձայն՝ եվրապարտատոմսերի շուկայում գործառնությունները կարգավորվում են միջազգային կապիտալի շուկայում գործող կանոններով, որտեղ բոլոր մասնակիցների վարքագիծը խիստ որոշակի է: Եվրապարտատոմսերի շուկայում գործառնություններ իրականացնելու նպատակով երկրներն այդ կանոններին համապատասխան ընտրում են միջազգային իրավախորհրդատու և գլխավոր տեղաբաշխողներ: Ընտրության գործընթացն ունի որոշակի առանձնահատկություններ, որոնցով պայմանավորված անհրաժեշտ է դրանք սահմանել ՀՀ կառավարության որոշմամբ: Համապատասխան որոշման ընդունումը հնարավորություն կտա եվրապարտատոմսերի շուկայում գործառնություններ իրականացնելու նպատակով կարգավորել գործընկերների ընտրության հետ կապված առանձնահատկությունները:

Նմանատիպ նյութեր