211652_close_icon

Ամբողջությամբ մարվեց Հայաստանի եվրապարտատոմսերի դեբյուտային թողարկումը. Ֆիննախ

views-count9731 դիտում article-date 11:34 02-10-2020
Հայաստանի Հանրապետությունը կապիտալի միջազգային շուկայում 2013 թվականի սեպտեմբերին իրականացրել էր 700 մլն ԱՄՆ դոլար ծավալով արտարժութային պետական պարտատոմսերի (եվրապարտատոմսեր) դեբյուտային թողարկում։ Ֆինանսների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ 2015 և 2019 թվականներին իրականացվել էին այդ պարտատոմսերի հետգնումներ՝ համապատասխանաբար 199.9 մլն ԱՄՆ դոլար և 402.4 մլն ԱՄՆ դոլար չափով, որի արդյունքում շրջանառության մեջ մնացած պարտատոմսերի ծավալը կազմում էր 97.7 մլն ԱՄՆ դոլար: Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը 2020 թվականի սեպտեմբերի 30-ին ամբողջությամբ մարել է դեբյուտային արտարժութային պետական պարտատոմսերը՝ վճարելով 100.6 մլն ԱՄՆ դոլար (ներառյալ արժեկտրոնի գումարը՝ 2.9 մլն ԱՄՆ դոլար):

Նմանատիպ նյութեր