211652_close_icon
views-count6512 դիտում article-date 16:12 03-02-2021

Ռուսաստանը վերսկսում է թռիչքները Ադրբեջան ու Հայաստան՝ փետրվարի 15-ից

Ռուսաստանը փետրվարի 15-ից փոխադարձ հիմունքներով վերսկսում է օդային հաղորդակցությունը Ադրբեջանի և Հայաստանի հետ: Այս մասին հայտնում է ՌԴ կառավարության մամուլի [url=http://government.ru/news/41453/]ծառայություն[/url]ը: Նշվում է՝ համապատասխան փաստաթղթերը ստորագրել է երկրի վարչապետ Միխայիլ Միշուստինը, իսկ որոշումը կայացվել է կորոնավիրուսի դեմ պայքարի շտաբի առաջարկի հիման վրա: Այս առնչությամբ նախարարների կաբինետը պարզաբանել է, որ թույլատրվում է շաբաթական երկու թռիչք իրականացնել Մոսկվա-Բաքու և չորս չվերթ՝ Մոսկվա-Երևան ուղղություններով: Բացի այդ, փետրվարի 8-ից Մոսկվայից Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկ կանոնավոր չվերթների թիվը ևս կավելանա՝ հասնելով շաբաթական երեք չվերթի:

Նմանատիպ նյութեր