1455 դիտում
23:09 17-05-2014
Ռուսաստանը դադարեցնում է «Պրոտոն»-ի թռիչքները
Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, ով Ռուսաստանի հրթիռային-տիեզերական արդյունաբերության պատասխանատուն է, հայտարարել է, որ «Экспресс-АМ4Р» կապի արբանյակով «Պրոտոն» հրթիռակրի թռիչքները կդադարեցվեն մինչև օրեր առաջ տեղի ունեցած վթարի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքների ավարտը:
«Ռոսկոսմոս»-ը հայտնել էր, որ վթարը տեղի է ունեցել հրթիռակրի մեկնարկից շատ կարճ ժամանակ անց: Ռուսաստանի ամենահզոր և ամենաթանկ՝ 1 մլրդ ռուբլի արժողության կապի արբանյակով հրթիռակիրն ընկել էր նշված թռիչքի մեկնարկից 540 վայրկյան հետո:
«Կառավարությունը սպասում է վթարային ահնձնաժողովի աշխատանքի արդյունքներին: Մինչև աշխատանքի ավարտը «Պրոտոն»-ի թռիչքները կդադարեցվեն»,-ֆեյսբուքյան իր էջում գրառել է Ռոգոզինը:
Նմանատիպ նյութեր
12281 դիտում
15:51 26-03-2020
Ռուսաստանը դադարեցնում է միջազգային թռիչքները
1885 դիտում
22:03 07-11-2015
Էստոնական Estonian Air ավիաընկերությունը դադարեցնում է թռիչքները
7286 դիտում
16:54 14-03-2020
Սաուդյան Արաբիան դադարեցնում է բոլոր միջազգային թռիչքները
Այս բաժնից
748 դիտում
15:45 25-01-2025
Ղազախստանում նավթի պահեստում բռնկված հրդեհը մարվել է
754 դիտում
15:33 25-01-2025
Իրանը հերքել է Լիբանան զենք տեղափոխելու վերաբերյալ Իսրայելի մեղադրանքները
1156 դիտում
14:59 25-01-2025
Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով ավելի քան 20 մարդ է տուժել