Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը Մոսկվայում հանդիպել է ռուս գործընկերներին
                        Աշխատանքային այցով Մոսկվա մեկնած Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը  ռուս գործընկերների հետ հանդիպումների ընթացքում քննարկել է  Արցախում կենսագործունեության լիարժեք վերականգմանը, ենթակառուցվածքների կատարելագործմանն ու անխափան աշխատանքին վերաբերղ հարցեր:
Այս մասին տեղեկացնում են Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:
«Նախարար Հայկ Խանումյանը  հունվարի 21-24-ին  աշխատանքային այցով եղել է Մոսկվայում: «Դիալոգ» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանի ուղեկցությամբ նա հանդիպումներ և քննարկումներ  է ունեցել ռուս գործընկերների, ինչպես նաև   հասարակական մի շարք նախաձեռնությունների ղեկավարների հետ, որոնք Արցախին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն են հայտնել: Հանդիպումների ընթացքում Արցախի պաշտոնական ներկայացուցիչը նշել է ռուսաստանյան  խաղաղապահ զորակազմի և հումանիտար կենտրոնի  գործունեության արդյունավետությունը Արցախում անվտանգության,  խաղաղ կենսագործունեության վերականգնման ու ապահովման գործում»,- հայտնել են Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                        ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Հունվարի 21-24-ին ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանն աշխատանքային այցով եղել է...
Опубликовано ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Вторник, 2 февраля 2021 г.
 
                     
                     
                     
                     
            


