Մեսին «Բարսային» 2017թ. ի վեր բերել է 619 մլն եկամուտ
Diagonal Investments ընկերության հաշվարկներով, «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին ակումբին զգալի եկամուտներ է ապահովել:
2017թ. ի վեր, երբ արգենտինացին վերակնքեց պայմանագիը, նա կատալոնացիներին բերել է 619 մլն եվրո (առանց այս մրցաշրջանը հաշվի առնելու):
Հետազոտության մեջ նշվում է, որ Մեսին գեներացնում է «Բարսայի» եկամուտների 30%-ը:
«Լեոն ակումբային բիզնեսի կենտրոնն է: Ինչպե՞ս է նա անում դա: Նա գոլեր է խփում: Երբ Մեսին թիմում է, հովանավորչական պայմանագրերն ունեն մեկ արժեք, առանց նրա՝ այլ:
Սրան գումարեք այն եկամուտները, որոնք հստակ հնարավոր չէ հաշվարկել. տոմսերի, vip-օթյակներ, վաճառքը, խաղաշապիկների վաճառքը», հայտարարել է Diagonal Investments-ի գլխավոր տնօրեն Մարկ Սիրիան: