4333 դիտում
19:10 04-10-2017
2017թ. 9 ամիսների ընթացքում ՊԵԿ-ն ապահովել է 860,5 մլրդ դրամ հարկային եկամուտ
«Ամեն ամիս հարկային եկամուտների շարունակական աճ է արձանագրվել և բիզնես հանրության ուղղված բարեփոխումներ են նախաձեռնվել, որոնց մի մասը ավարտին դեռ չի հասցվել»,- այսօր, լրագրողների հետ հանդիպմանն, ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն, ամփոփելով անցած 9 ամսվա գործունեության արդյունքները:
ՊԵԿ նախագահը հայտնեց, որ 2017 թ. 9 ամիսների ընթացքում Պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 860,5 մլրդ դրամ հարկային եկամուտներ՝ ներառյալ ԱԱՀ-ի վերադարձի գումարները: Նախորդ տարվա ինը ամիսների համեմատ հարկային մասով աճը կազմել է 6.7 տոկոս, մաքսային մասով՝ 18.3 տոկոս:
ՊԵԿ նախագահի խոսքով՝ նախորդ տարվա 9 ամիսների համեմատ պետական բյուջեի եկամուտների աճը կազմել է ավելի քան 74 մլրդ դրամ կամ 9.4 տոկոս: Նա հայտնեց նաև, որ 2017թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ պետական բյուջե հավաքագրվող հարկատեսակներին վերաբերող իրական գերավճարները, որոնք չեն առաջացել ներկայացված հաշվարկների արդյունքում, նվազել են 7.2 մլրդ դրամով, իսկ չվճարված հարկերի գծով պարտավորությունները (ապառք) 2016թ. հոկտեմբերի համեմատ նվազել են 6.5 մլրդ դրամով:
Նմանատիպ նյութեր
4142 դիտում
13:39 23-01-2018
ՊԵԿ-ը 2017թ.-ին 1 տրիլիոն 201.6 մլրդ դրամ հարկային եկամուտ է ապահովել պետական բյուջե
Այս բաժնից
397 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
520 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
961 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը