Մեսին «Բարսային» հայտնել է, որ Լա Լիգայի մրցաշրջանի մեկնարկին չի ներկայանալու
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին հաստատակամ է ակումբը լքելու իր որոշման մեջ:
Արգենտինացին իրեն այլևս չի համարում կատալոնական ակումբի խաղացող: Այդ պատճառով նա վստահ է, որ պարտավոր չէ այցելել «Բարսելոնայի» մարզաբազա: Մեսին «Բարսային» հայտնել է, որ Լա Լիգայի մրցաշրջանի մեկնարկին բացակայելու է:
Մեսին բաց է թողել «Բարսայի» այսօրվա մարզումը: Եթե նրա խռովությունը չդադարի, ապա նա լուրջ պատժամիջոցների կենթարկվի. ակումբում 11-ից 30 օր բացակայելու համար նախատեսված է տուգանք՝ ամսական աշխատավարձի 25%-ի չափով:
Սակայն «Բարսելոնայի» ղեկավարները ներկայումս մտադիր չեն պատժել Մեսիին, որպեսզի նրան ավելի չզայացնեն: Նրանք դեռ հույս ունեն, որ իրավիճակը կփոխվի և Մեսին կորոշի մնալ ակումբում:
Ընդ որում, Մեսին վստահ է, որ իր քայլերը պատժի ենթակա չեն, քանի որ վստահ է, որ այժմ ազատ է որևէ պարտավորությունից:
Ավելի վաղ Լա Լիգան հայտարարել էր, որ Մեսիի պայմանագիրը ուժի մեջ է, այն չի կարելի չեղարկել՝ չվճարելով հրաժարագինը, որը կազմում է 700 մլն եվրո: