211652_close_icon
views-count2005 դիտում article-date 16:53 02-02-2021

«Սիրիացի վարձկանները պետք է լքեն Լեռնային Ղարաբաղը». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Սիրիացի վարձկանները պետք է հեռանան Լեռնային Ղարաբաղից, ՀԱՊԿ երկրների մերձակայքում նրանց գործունեությունը ռիսկեր է պարունակում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության համար: Այս մասին առցանց ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, գրում է [url=https://ria.ru/20210202/karabakh-1595677388.html]ria.ru[/url] գործակալությունը: «Մենք տեղեկություններ ունեինք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Սիրիայից զինյալների ներկայության և գործողությունների մասին»,-ասել է Զասը: «Մենք ելնում ենք նրանից, որ սիրիացի ցանկացած վարձկաններ, գրոհայիններ պետք է լքեն այս տարածքը, դադարեցնեն իրենց գործունեությունը, քանի որ ջոկատների, գրոհայինների խմբերի, անօրինական զինված կազմավորումների ստեղծումը անմիջապես ՀԱՊԿ անդամ երկրների սահմանների մոտ հստակ ռիսկեր են պարունակում մեր հավաքական անվտանգության համար»,-ավելացրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Նմանատիպ նյութեր