211652_close_icon
views-count1203 դիտում article-date 12:00 02-02-2021

Ռուս սակրավորները Արցախում շարունակում են ականազերծման աշխատանքները

Բնակավայրերի արվարձանների ականազերծման ընթացքում ռուս խաղաղապահները օգտագործում են «Ուրան-6» ժամանակակից ռոբոտատեխնական համալիրներ, որոնք հնարավորություն են տալիս ապահովել զինծառայողների անվտանգությունը պայթյունավտանգ աշխատանքներ կատարելիս և պահպանել տարածքի մաքրման բարձր տեմպը եղանակային ցանկացած պայմաններում: Այս մասին տեղեկացնում է [url=http://mil.ru/russian_peacekeeping_forces/news/more.htm?id=12341849%40egNews&fbclid=IwAR1yaRTvZyM0QE0EzYcA9GnAqC1ATmi5abwC44l9IEAoRVi4eQfrB0mIDak]ՌԴ ՊՆ[/url]-ն: 2020-ի նոյեմբերի 23-ից ի վեր Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները չպայթած զինամթերքից մաքրել են շուրջ 859.3 հա տարածք, 245.8 կմ ճանապարհ, 962 բնակարանային շինարարություն, այդ թվում՝ 27 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է մոտ 24 հազար պայթյունավտանգ առարկա: Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները և չպայթած զինամթերքը դուրս են բերվում և ոչնչացվում են հատուկ սարքավորված զինափորձարանում: Այն զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում` անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցների կիրառմամբ:

Նմանատիպ նյութեր