211652_close_icon
views-count111690 դիտում article-date 10:32 02-02-2021

Դանակահարություն Ծաղկաձորի ճոպանուղու մոտ․ 2 եղբայրներն ու նրանց 2 հորեղբոր տղաները դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01։15-ի սահմաններում «Հրազդան» բժշակական կենտրոնից Ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ «մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 4 քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Առաքելյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Ծաղկաձոր քաղաքի բնակիչներ 34-ամյա Ա. Մ-ն, 30-ամյա Յու. Մ-ն, 27-ամյա Դ.Մ-ն և 30-ամյա Մ. Մ-ն։ Վերջիններս հրաժավել են հիվանդանոցում հայտնել, թե որտեղ և ինչ պայմաններում են վնասվածքներ ստացել։ Որոշ ժամանակ անց Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Արթուր Զոհրաբյանի, և Ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ, պարզել են, որ նույն օրը՝ ժամը 00։45-ի սահմաններում, Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու մոտակայքում վիճաբանություն է տեղի ունեցել նշված անձանց և դեռևս անհայտ անձի միջև, ով էլ դանակահարել է Դ․, Յ․, Ա․, Մ․ Մանուկյաններին։ Փաստի առթիվ Ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, դանակահարողի անձի ինքությունը պարզելու և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Հետաքննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություններ։ Գ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Ա․ և Յու․ Մանուկյանները հարազատ եղբայրներ են, իսկ Դ․ և Մ․ Մանուկյանները նրանց հորեղբոր տղաներն են։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր