25334 դիտում
11:52 30-06-2016
Ազիզը, իմանալով որ հորեղբոր դուստրը արտամուսնական կապի մեջ է եւ սիրեկաններն էլ 2 եղբայրներն են, փորձել է սպանել. մանրամասներ
Ազիզ Խուդոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, համոզված լինելով, որ հորեղբոր դուստրը՝ Ռ-ն, արտաամուսնական կապի մեջ է գտնվում Կոտայքի մարզի բնակիչներ, եղբայրներ` Ազիզ և Սուրեն Միրոյանների հետ, ապօրինաբար Ռ.Խ-ին կյանքից զրկելու դիտավորությամբ Ռ-ին, ամուսնու մոտ ուղեկցելու պատրվակով, վերջինիս տաքսի ավտոմեքենայով գյուղ տեղափոխելու փոխարեն տարել է կիսաքանդ շինություն, որտեղ իր հետ նախապես վերցրած դանակի բռնակով, ապա դրա շեղբով, բազմաթիվ հարվածներ է հասցրել Ռ-ի դեմքին ու մարմնի այլ մասերին, որից հետո տեսնելով, որ Ռ-ն անշարժ ընկած է գետնին՝ հեռացել է՝ համոզված լինելով, որ սպանել է նրան, մինչդեռ հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով, քանի որ Ռ-ին հաջողվել է մարմնական վնասվածքներով հանդերձ ջանքեր գործադրելով դուրս գալ ավտոճանապարհ, ապա նկատվելով անցորդների կողմից տեղափոխվել «Արմենիա ՀԲԿ» ՓԲԸ ու ստանալ անհետաձգելի բուժօգնություն:
Այսինքն, մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 104 հ ոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
8420 դիտում
12:12 15-05-2015
Ավտովթարի հետևանքով Ստեփանավանի հիվանդանոց են տեղափոխվել եղբայրներն ու հորեղբոր տղաները
112218 դիտում
10:32 02-02-2021
Դանակահարություն Ծաղկաձորի ճոպանուղու մոտ․ 2 եղբայրներն ու նրանց 2 հորեղբոր տղաները դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց
1193 դիտում
13:14 20-03-2014
Չավեսն արտամուսնական կապից երեխաներ ունի
Այս բաժնից
571 դիտում
11:55 24-12-2024
Պետք է սկսել խոսել այսպես կոչված «նախկինների» մասին, և պետք է Փաշինյանից խլել այդ թեման․ Վահե Հովհաննիսյան