211652_close_icon
views-count8396 դիտում article-date 12:12 15-05-2015

Ավտովթարի հետևանքով Ստեփանավանի հիվանդանոց են տեղափոխվել եղբայրներն ու հորեղբոր տղաները

Այսօր՝ մայիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 04:40-ի սահմաններում Ստեփանավանի բժշկական կենտրոնից ոստիկանության Ստեփանավանի բաժին հայտնել են, որ ավտովթարի հետևանքով իրենց մոտ են տեղափոխվել «դիմային ծնոտի կոտրվածք» և «կոնքի ոսկրի կոտրվածք» վնասվածքով Լոռու մարզի Միխայլովկա գյուղի բնակիչ, 23-ամյա Արտակ Մնացականյանը, ձախ ուսի վնասվածքով՝ նույն գյուղի բնակիչ, 19-ամյա Արամ Մնացականյանը, սիմֆիզ ոսկրի փակ կոտրվածք՝ տեղաշարժով՝ նույն գյուղի բնակիչ, 19-ամյա Նարեկ Ավետյանը և աջ ծնկի սալջարդ վնասվածքով նույն գյուղի բնակիչ, 25-ամյա Էդգար Ավետյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Գ. Մկրտչյանի գլխավորությամբ պարզել են, որ նույն օրը՝ ժամը 01:30-ի սահմաններում Արտակ Մնացականյանը, վարելով իրեն պատկանող УАЗ 489 Д մակնիշի 20 ՍՍ 263 համարանիշի ավտոմեքենան, Սարչապետ գյուղի տարածքում գտնվող Լոկ կոչվող սարի ճանապարհին կողաշրջվել է, ինչի հետևանքով էլ ինքն ու մնացած ուղևորները վնասվածքներ են ստացել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արտակն ու Արմանը եղբայրներ են, իսկ Նարեկն ու Էդգարը՝ հորեղբոր տղաներ: Փաստի առթիվ Ստեփանավանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր