74490 դիտում
17:19 12-01-2020
Դանակահարություն Երևանի կենտրոնում. հորեղբոր տղաները ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 12-ն, դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանոմ; Ժամը 02։00-ի սահմաններում «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանութան կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ։
Հիվանդանոցույմ բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում։
Մինչ բժիշկները պայքարում էին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված վիրավորների կյանքի համար, ինչը նրանց, կարծես, հաջողվել է, Կենտրոնի ոստիկանները պարզել են, որ վիրավորները Երևան քաղաքի բնակիչներ՝ 33-ամյա Դավիթ Գրիգորյանն է և 24-ամյա Վահագն Գրիգորյանը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են նաև, թե որտեղ է տեղի ունեցել դանակահարությունը։
Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Գևորգ Զաքարյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 112 հոդվածի 2-րդ մասի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը 2 կամ ավելի անձանց նկատմամբ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և այն փոխացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձին կամ անձանց և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորները հորեղբոր տղաներ են։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
112173 դիտում
10:32 02-02-2021
Դանակահարություն Ծաղկաձորի ճոպանուղու մոտ․ 2 եղբայրներն ու նրանց 2 հորեղբոր տղաները դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց