Փամբակ գետում 8-րդ օրն է՝ մեծ թվով փրկարարներ, ջրասուզակներ, կամավորներ, համայնքային ոստիկաններ շարունակում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները, որին դարձյալ միացել են Լոռու մարզպետարանի և Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ հունիսի 22-ին, 8-րդ օրն է՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության մի քանի ստորաբաժանումների հրշեջ-փրկարարներ՝ վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի, ՀՀ ՆԳՆ ՓԾ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանի գլխավորությամբ, նույն կենտրոնի և Սևանի ջրասուզակները շարունակում են Վանաձոր քաղաքի Փամբակ գետում ջրահեղձ եղած 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, որոնողական աշխատանքներին այս պահին նույնպես միացել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի և Բազումի բաժինների մեծ թվով համայնքային ոստիկաններ, կամավորներ, Երևանի տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատներից ժամանած հրշեջ-փրկարարներ, «Ողջ մնալու արվեստ»-ի և «Ռաֆթինգ»-ի անդամները։
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի կարգադրությամբ՝ մարզպետարանի 10-ից ավելի աշխատակիցներ և Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի հանձնարարականով քաղաքապետարանի 10-ից ավելի աշխատակիցներ նույնպես շարունակում են որոնողական աշխատանքները։
Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 21-ին Լոռու մարզում՝ Փամբակ գետում, վերսկսվել էին 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները։
Մի քանի ժամ ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության տարբեր ստորաբաժանումների փրկարարները՝ մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարներն ու նշված կենտրոնի և Սևանի ջրասուզակները որոնողական աշխատանքներ էին իրականացրել Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի «Եդեմ» ռեստորանային համալիրին հարակից գետում։
Որոնողական աշխատանքներին միացել էին նաև «Ողջ մնալու արվեստ» (ՈՄԱ) կազմակերպության մեծ թվով անդամներ և «Ռաֆտինգ» ընկերության աշխատակիցները, ովքեր առաջին իսկ օրվանից իրենց նավակներով և անդամներով մեծ օգնություն էին ցուցաբերել որոնողական աշխատանքներին։
Տեղում էին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արսեն Մկրտչյանն ու Փրկարարական ուժերի վարչության պետ Արտակ Կիրակոսյանը, որոնք հետևում էին որոնողական աշխատանքներին։
Մեծ թվով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնի համայնքային ոստիկաններ՝ բաժնի պետի պաշտոնակատարի գլխավորությամբ, մասնակցել էին որոնողական աշխատանքներին։
Մի քանի կամավորներ ևս շարունակել էին որոնողական աշխատանքները գետի երկայնքով և արդեն մոտ 3 կիլոմետր հատվածում իրականացրել էին որոնումներ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հունիսի 19-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի, Սպիտակի, Տաշիրի, Ստեփանավանի, Թումանյանի հրշեջ-փրկարարները՝ մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի, ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարներն ու ջրասուզակները՝ կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանի, Երևան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատների մոտ 30 հրշեջ-փրկարարներ՝ Երևանի փրկարարական վարչության պետի տեղակալ Զավեն Մելքոնյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի և Բազումի բաժինների 40-ից ավելի համայնքային ոստիկաններ՝ Տարոնի բաժնի պետ ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Խաչատրյանի, Բազումի բաժնի պետ Արամ Հարությունյանի, Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի հանձնարարականով մարզպետարանի 10 և Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի հանձնարարականով քաղաքապետարանի 10, ինչպես նաև Ալավերդու համայնքապետարանի մոտ 10 աշխատակիցներ՝ քաղաքապետ Դավիթ Ղումաշյանի գլխավորությամբ, վաղ առավոտից ՀՆՓԱԻԿ-ի և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակները՝ ջոկատի հրամանատար՝ Վանան Միքայելյանի, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 15-ից ավելի պարեկներ՝ գումարտակի հրամանատար Ավետիք Նիկողոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մհեր Խալաթյանի գլխավորությամբ, շարունակել էին Վանաձոր քաղաքի Փամբակ գետում 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները։
Այդ պահի դրությամբ երեխան չէր հայտնաբերվել։
Որոնողական աշխատանքները օրվա մթության պատճառով դադարեցվել էին։
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ առաջին իսկ օրվանից փրկարարներին ու ջրասուզակներին իրենց օգնությունն էին ցուցաբերել նաև Ռաֆտինգի անդամները։
Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 17-ին Վանաձորում վաղ առավոտյան վերսկսվել էին 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները։
Սևանի ջրասուզակ Վահե Մելքոնյանը Փամբակ գետում հայտնաբերել էր ջրահեղձ եղած 7-ամյա աղջնակի դին։
Տեղում էր ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ, Փրկարար ծառայության տնօրեն Արամ Ղազարյանը։
Արդեն դեպքի վայր էին ժամանել ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները։
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։