Վանաձորում ջրասուզակները, փրկարարները, ոստիկանները, ՈՄԱ-ի և «Ռաֆտինգ»-ի անդամները 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այսօր՝ հունիսի 21-ին, Լոռու մարզում՝ Փամբակ գետում, վերսկսվել են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն մի քանի ժամ է ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության տարբեր ստորաբաժանումների փրկարարները՝ մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարներն ու նշված կենտրոնի և Սևանի ջրասուզակները որոնողական աշխատանքներ են իրականացնում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի «Եդեմ» ռեստորանային համալիրին հարակից գետում։
Որոնողական աշխատանքներին միացել են նաև «Ողջ մնալու արվեստ» (ՈՄԱ) կազմակերպության մեծ թվով անդամներ և «Ռաֆտինգ» ընկերության աշխատակիցները, ովքեր առաջին իսկ օրվանից իրենց նավակներով և անդամներով մեծ օգնություն են ցուցաբերում որոնողական աշխատանքներին։
Տեղում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արսեն Մկրտչյանն ու Փրկարարական ուժերի վարչության պետ Արտակ Կիրակոսյանը, որոնք հետևում են որոնողական աշխատանքներին։
Այսօր նույնպես մեծ թվով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնի համայնքային ոստիկաններ՝ բաժնի պետի պաշտոնակատարի գլխավորությամբ, մասնակցում են որոնողական աշխատանքներին։
Մի քանի կամավորներ ևս շարունակում են որոնողական աշխատանքները գետի երկայնքով և արդեն մոտ 3 կիլոմետր հատվածում իրականացրել են որոնումներ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը,հունիսի 19-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի, Սպիտակի, Տաշիրի, Ստեփանավանի, Թումանյանի հրշեջ փրկարարները՝ մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի, ՀՀ ՆԳՆ փրարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարներն ու ջրասուզակները՝ կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանի, Երևանի քաղաքի հրշեջ փրկարարական ջոկատների մոտ 30 հրշեջ փրկարարներ՝ Երևանի փրկարարական վարչության պետի տեղակալ Զավեն Մելքոնյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի և Բազումի բաժինների 40-ից ավելի համայնքային ոստիկաններ՝ Տարոնի բաժնի պետ ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Խաչատրյանի, Բազումի բաժնի պետ Արամ Հարությունյանի, Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի հանձնարարականով մարզպետարանի 10 և Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի հանձնարարականով քաղաքապետարանի 10, ինչպես նաև Ալավերդու համայնքապետարանի մոտ 10 աշխատակցիներ՝ քաղաքապետ Դավիթ Ղումաշյանի գլխավորությամբ, վաղ առավոտից ՀՆՓԱԻԿ-ի և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզուկները՝ ջոկատի հրամանատար՝ Վանան Միքայելյանի, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 15-ից ավելի պարեկներ՝ գումարտակի հրամանատար Ավետիք Նիկողոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մհեր Խալաթյանի գլխավորությամբ, շարունակել են Վանաձոր քաղաքի Փամբակ գետում 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները։
Ինչպես տեղից հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ պահի դրությամբ երեխան չի հայտնաբերվել։
Որոնողական աշխատանքները օրվա մթության պատճառով դադարեցվել է և այն վերսկսվելու է վաղը՝ հունիսի 20-ին, ժամը 08։00-ին։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ առաջին իսկ օրվանից փրկարարներին ու ջրասուզակներին իրենց օգնություն են ցուցաբերել նաև Ռաֆտինգի անդամները։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը՝ հունիսի 18-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի և Սևանի ջրասուզակները՝ կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության տարբեր ստորաբաժանումների փրկարարները՝ վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ, առավոտյան ժամը 08։00-ից սկսել էին Վանաձոր քաղաքի Փամբակ գետում 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները։
Ինչպես տեղից հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բավականին դժվար ու վտանգավոր աշխատանքներն այսօր՝ ժամը 21։00-ին, մթության պատճառով դադարեցվել են։ Որոնողական աշխատանքները կվերսկսվեն վաղը՝ հունիսի 19-ին, ժամը 08։00-ին։
Հունիսի 19-ին նույնպես երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցում էին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները, Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնի համայնքային ոստիկանները՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարի գլխավորությամբ, մեծ թվով քաղաքացիներ, ինչպես նաև Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի և Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի կարգադրություններով՝ մարզպետարանի և քաղաքապետարանի աշխատակիցներ։
Գետը դարձյալ վարար էր։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը՝ հունիսի 18-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրասուզակները ու Լոռու մարզային փրկարարական վարչության մի քանի ստորաբաժանումների հրշեջ-փրկարարներն ու Սևանի ջրասուզակները՝ ՀՆՓԱԻԿ-ի պետ Հայկ Նաղդալյանի, Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ավետիք Նիկողոսյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնի մեծ թվով համայնքային ոստիկաններ՝ բաժնի պետի պաշտոնակատար Վահրամ Խաչատրյանի գլխավորությամբ, Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի հանձնարարականով առաջին իսկ օրվանից որոնողական աշխատանքներին միացած մարզպետարանի 10-ից ավելի աշխատակիցներ, քաղաքացիներ, կամավորներ, այդ թվում՝ Երևանից ու Հայաստանի տարբեր մարզերից, սկսել էին13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Փամբակ գետում։
Ինչպես տեղից հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աշխատանքները ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, Փրկարար ծառայության տնօրեն, գնդապետ Արամ Ղազարյանի կարգադրությամբ շարունակվել են այսօր ժամը 08:00-ից։
ՀՆՓԱԻԿ-ի և Սևանի ջրասուզակները տարբեր հատվածներում շարունակում էին որոնողական աշխատանքները։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, երեկ՝ հունիսի 17-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ, Փրկարար ծառայության տնօրեն, գնդապետ Արամ Ղազարյանն ու Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը հերթական այցելությունը կատարեցին Վանաձոր քաղաքի Փամբակ գետի այն վայրը, որտեղից 7 և 13-ամյա քույրերն անզգուշաբար ընկել էին Փամբակ գետը։
ՓԾ տնօրեն Ա. Ղազարյանին և Լոռու մարզպետ Ա. Մկրտչյանին տեղում իրականացվող որոնողական աշխատանքների մասին տեղեկություններ էին հայտնում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության ՀՆՓԱԻԿ-ի պետ Հայկ Նաղդալյանն ու Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանը։
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ Ա. Ղազարյանն ու Ա. Մկրտչյանը քննարկել են նաև վանաձորցիների՝ արդարացիորեն բարձրացված այն հարցը, որ նրանց կողմից «մահաբեր» անունն ստացած այդ երկաթե խողովակը հեռացվի։ Իսկ այն ապամոնտաժելու համար պետք է սպասեն, մինչև ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները ավարտեն դեպքի վայրի զննությունը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հունիսի 17-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրասուզակները՝ կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանի, և ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության մի քանի ստորաբաժանումների հրշեջ-փրկարարներ՝ մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ, մասնակցությամբ Սևանի ջրասուզակների, շարունակում էին օրեր առաջ Փամբակ գետն անզգուշաբար ընկած 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները։
Դեպքի վայր էր ժամանել ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, Փրկարար ծառայության տնօրեն, գնդապետ Արամ Ղազարյանը, ով այս պահին տեղում ՀՆՓԱԻԿ-ի պետ Հ․ Նաղդալյանի և Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Ս․ Գաբրիելյանի հետ քննարկում է հետագա անելիքները։
ՀՆՓԱԻԿ-ի ջրասուզակներ Հովակիմ Բաբայանն ու Խաչատուր Մուրադյանը շարունակում էին 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները այն վայրից, որտեղից որ քույրերն անզգուշաբար ընկել են Փամբակ գետը։
Գետը բավականին վարար էր, կարելի է ասել ջրասուզակները վտանգում էին իրենց կյանքը, իսկ որոնողական աշխատանքների հետևանքով ջրասուզակ Վահե Մելքոնյանը, ջրի մեջ բախվելով քարերին, վնասել էր շրթունքը։
Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 17-ին, Վանաձորում վաղ առավոտյան վերսկսվել էին 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները։
Սևանի ջրասուզակ Վահե Մելքոնյանը Փամբակ գետում հայտնաբերել էր ջրահեղձ եղած 7-ամյա աղջնակի դին։
Տեղում էր ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ, Փրկարար ծառայության տնօրեն Արամ Ղազարյանը։
Արդեն դեպքի վայր էին ժամանել ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները։
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։