Պատրոն Դավոյի կալանավորման միջնորդությունը ոչ մի դատավոր չի համարձակվում քննել. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Ազգային անվտանգության ծառայությունը երեկ տեղեկացրեց, որ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու կասկածանքով ԱԱԾ քննչական դեպարտամենտ է բերման ենթարկվել ՀՀ ՊՆ-ի մատակարար կազմակերպության խորհրդի նախագահ Դավիթ Գալստյանը՝ նույն ինքը Պատրոն Դավոն, որը նույն օրը հարուցված քրեական գործի շրջանակներում ներգրավվել է որպես մեղադրյալ։ Միջնորդություն է ներկայացվել դատարան կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ոչ մի դատավոր չի համարձակվում քննել Պատրոն Դավոյի կալանավորման միջնորդությունը։ Մի քանի դատավոր արդեն իսկ անաշխատունակության թերթիկ են ներկայացրել՝ պատճառաբանությամբ, թե հիվանդ են»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]