211652_close_icon

Պատրոն Դավոյի նկատմամբ մեղադրանք չի առաջադրվել. նա մասնակցում է ՊՆ գնումներին. «Ժամանակ»

views-count6327 դիտում article-date 10:18 27-01-2021
«Ժամանակ» թերթը գրում է. «Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը «վստահության աստիճանի կասկածներ ունի», որ Դավիթ Տոնոյանի նախկին խորհրդական, զենքի առուվաճառքով զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին՝ Պատրոն Դավոյին, ԱԱԾ-ն ոչ մի մեղադրանք էլ չի առաջադրել։ Ավելին, ըստ Սիրունյանի, Դավիթ Գալստյանը ազատ շրջում է, և նրա ղեկավարած ընկերությունները բարեհաջող շարունակում են մասնակցել ՊՆ գնումներին, հայտեր քննարկել ու մի բան էլ ռուսական փամփուշտից էժան գին առաջակել փամփուշտի համար։ Ըստ Սիրունյանի՝ եթե Գալստյանին մեղադրանք առաջադրված լիներ, ապա նրա նկատմամբ պետք է խափանման միջոց ընտրված լիներ»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր