2462 դիտում
19:52 01-02-2021
Հայաստանը գրանցել է «Սպուտնիկ V» պատվաստանյութը. Առողջապահության նախարարությունը հաստատել է օգտագործումը
Հայաստանի առողջապահության նախարարությունը հաստատել է կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի օգտագործումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկությունը հաստատեցին Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:
2020 թվականի նոյեմբերի 21-ին Երևանում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն էին այցելել Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն և Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան՝ մասնակցելու շարժական լաբորատորիայի բացման արարողությանը: Նրանք իրենց հետ բերել էին նաև COVID-19-ի «Սպուտնիկ V» պավաստանյութի օրինակներ: Ռուսական պատվաստանյութով փորձնական պատվաստվել էր 15 հոգի:
Հունվարի սկզբին հրավիրված ասուլիսում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը, ով նույնպես պատվաստվողների թվում է եղել, տեղեկացրել էր, որ Հայաստանում ռուսական արտադրության «Սպուտնիկ V» պատվաստանյութով պատվաստվածների մոտ որև է բարդություն չի գրանցվել:
Նմանատիպ նյութեր
2248 դիտում
16:55 27-10-2021
«Սպուտնիկ V» պատվաստանյութը պաշտպանում Է կորոնավիրուսի բոլոր մուտացիաներից. Գինցբուրգ
5808 դիտում
21:10 04-01-2022
«Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը` որպես խթանիչ (բուստեր) դեղաչափ
1713 դիտում
20:04 23-03-2021
Ինչպե՞ս է ազդում պատվաստանյութը. առողջապահության նախարարությունը հոդված է հրապարակել
Այս բաժնից
1111 դիտում
21:44 09-01-2025
Հունվարի 1-7-ը հավաքագրվել է 90,990,000 դրամ
2308 դիտում
21:21 09-01-2025
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել․ Կարին Տոնոյան