211652_close_icon
views-count8823 դիտում article-date 21:06 31-01-2021

Նիկոլ Փաշինյանի օգնականը մասնակցել է ՊՆ-ի դիմաց բողոքի ակցիաներին. նա զոհվածի եղբայր է. ՏԵՍԱՆՅՈՒԹ, 168.am

Gov.am կայքից տեղեկանում ենք, որ 2021թ. հունվարի 18-ին Նիկոլ Փաշինյանի օգնական է նշանակվել ծնունդով իջևանցի, մասնագիտությամբ` ստոմատոլոգ Գագիկ Իսախանյան անուն ազգանունով մի անձնավորություն: [url=https://168.am/2021/01/31/1454202.html]168.am[/url]-ի տեղեկություններով, նա վերջին պատերազմում զոհվածի եղբայր է, և երբ եղբայրը դեռ համարվում էր անհետ կորած (արդեն հուղարկավորել են ), մասնակցել է ՊՆ-ի դիմաց բողոքի ակցիաներին: Ավելին, ՊՆ վարչական շենքի դիմաց կազմակերպված ակցիաների ժամանակ Գագիկ Իսախանյանը բավականին ակտիվ է եղել, և նրան միշտ հաջողվել է ՊՆ վարչական շենքի մուտքի դուռը «ջարդել» և ներս մտնել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր