211652_close_icon
views-count3008 դիտում article-date 19:36 30-01-2021

Հայկ Մարտիրոսյան. Իշխանությունը հավերժական չէ և դրա ավարտը հենց ինքն է մոտեցնում

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ազգային դավաճանի վտանգավորությունը ժողովրդի համար հետպատերազմական շրջանում նաև կայանում է նրանում, որ լիովին ոչ ադեկվատ է, գործում է անմեղսունակի պես։ Ընդհանրապես քաղաքական ներկապնակում դիկտատոր` բռնակալ անգամ դառնում են այլ մեթոդներով։ Սա, ունենալով միայն սահմանափակ իշխանություն Հայաստանում` փորձում է փաստացի քաղաքական դաշտն ահաբեկելով` իշխանական «ահաբեկչությամբ» լռեցնել ընդդիմադիրներին։ Եվ մեկ գրամ չի հասկանում անգամ, որ, օրինակ, Վահան Բադասյանին, որ ծանրագույն վիրավորումից դեռ չի էլ ապաքինվել` կարող է բանտում սպանել, բայց դրանով ատելությունն իր հանդեպ երկրում ավելի ու ավելի է բազմապատկելու։ Չի հասկանում, որ դրանով, ամենայն հավանականությամբ, Վահան Բադասյանի պես մտածող մարդկանց քանակն է կտրուկ մեծացնելու և մարդկանց, որ այլևս հռետորական հայտարարություններ չեն անի (հիմարին էլ պարզ է, որ Բադասյանին դավաճանի դավաճանական հատուկ ծառայություններն ուշադիր հետևում էին, որ հենց միայն այդ պատճառով և ոչ միայն այդ պատճառով նա ֆիզիկապես անկարող էր իր ասածը իրականացնել։ Հիմարին էլ պարզ է, որ հնչեցնողը չի անելու այդպիսի բան, որովհետև գիտե, որ այլևս իրեն թույլ չեն տա։ Հիմարին էլ պարզ է, որ Բադասյանը հռետորական խոսք է հնչեցրել, որ այս օրերին հազարավոր հայեր հայրենիքում և սփյուռքում հնչեցնում են, գրում սոցհարթակներում, բղավում հրապարակներում)։ Եվ բարձրագույն ցինիզմը կայանում է նրանում, որ մարդը, որ տուն ուներ, մեծ գերդաստան, հողեր և հացի արտեր, որ մեր բանակն էին կերակրում` տուն և հող, որ իր հայրենիքն էր իր հայրենիքի մեջ` մնաց առանց հայրենիք, առանց տուն և առանց մշտական բնակության վայր` հենց նրանց պատճառով, ձեռքով և մասնակցությամբ, որ այսօր նրան բանտարկում են հենց նույն այդ պատրվակով, որ նա ո՛չ տուն ունի այլևս և ո՛չ հայրենիք։ Մի բան անվիճելի է և փաստ. Բադասյանը հերոս է։ Հերոս է և քաղաքացի։ Իսկական քաղաքացի։ Իսկական հայաստանցի։ Իսկ ազգային տականքը պետք է իմանա, որ իր իշխանությունը հավերժական չէ։ Եվ դրա ավարտը հենց ինքն է մոտեցնում։ Իր այսպիսի ապուշ, գրգռիչ քայլերով, իր սխալ հաշվարկներով, իր դավաճանական և անվերջ բարբաջանքներով և իր ողորմելիության ու թշվառության վարչական ցուցադրումներով։ Այն, որ սա էլ անցնելու է` պետք է իմանան հատկապես այն դատախազները, քննիչները, ոստիկաններն ու ներքին հետախույզները, որ ծառայում են նրա անձին։ Աշխարհի բոլոր երկրներում, որտեղ Հայաստանում այսօր տիրող իրավիճակին գեթ մի փոքր նման իրավիճակ է եղել` անխուսափելի իշխանափոխությունից հետո խստագույն իրավական պատասխանատվություն են կրել բոլորը, որոնք ծառայել են հանցավոր ռեժիմների հանցավոր հրամաններին։ Եվ այդ առումով այս ազգային դավաճանից առավել այսօր իրենց ողորմելի և անպատիվ պահվածքի համար վաղվա տեսանկյունից պետք է անհանգիստ լինեն այն «իրավապահները», որ կամովի գործիք են դառնում հայրենիք պահողների` հայրենիք հանձնողների կողմից հետապնդմանը։ Վաղվա հատուկ և ստեղծվելիք նոր դատարանների դատավորները հենց նրանց են խստագույն պատիժների դատապարտելու։ Այսպես չի մնա։ Սա էլ կանցնի։ Բայց չի անցնի հիշողություն այն բանի` ինչ այսօր այս անուղեղ դավաճան-հոգեգարն ու իր ոհմակն անում են։ Եվ կգա հատուցման պահը։ Եվ մարդկանց ու Աստծո օրենքի առջև բոլորը պատասխան կտան։ Այդպես է եղել ամենուր, այդպես կլինի և Հայաստանում»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր