211652_close_icon

Փաշինյանը առանց աչք թարթելու փոխում է «հավերժական» դաշնակիցներին ու թշնամիներին, նույն ձևով վաղը «փուռը կտա» նաև իր թիմին, երբ դրա անհրաժեշտությունը լինի. քաղաքագետ

views-count1462 դիտում article-date 10:29 31-08-2025
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Նիկոլի «վկաներին»՝ միայն մի խորհուրդ

Երեկ Փաշինյանը Բայդենին ու Օ’Բրայենին օրհնում էր՝ որպես «պատմական գործընկերների»։

Այսօր նույն դեմքերն արդեն մեղադրվում են, որ հենց նրանց օրոք է Հայաստանը դարձել ամենախոցելին։

Չմոռանանք՝ մինչև 2021-ը Փաշինյանը բառացիորեն քծնում էր Պուտինին։ Հիմա Պուտինը ներկայացվում է որպես մեր բոլոր դժբախտությունների գլխավոր մեղավոր։

Այսպես դաշնակիցներն ու թշնամիները փոխվում են՝ ինչպես եղանակի կանխատեսումը։ Մի օր արև, մի օր մառախուղ, հաջորդ օրը՝ քամի։

Բայց այստեղ կա նաև մեկ շատ կարևոր դաս. եթե Փաշինյանը առանց աչք թարթելու փոխում է «հավերժական» դաշնակիցներին ու թշնամիներին, ապա նույն ձևով վաղը «փուռը կտա» նաև իր թիմին, երբ դրա անհրաժեշտությունը լինի։

Ուստի Նիկոլի «վկաներին» միայն մի խորհուրդ. այսքան ջերմեռանդորեն մի տեղավորվեք Փաշինյանի «հարմար տեղերում», որովհետև այդ «տեղերը» վաղը կարող են վերածվել անդունդի»։

 

Նմանատիպ նյութեր