3659 դիտում
16:06 29-01-2021
«Ասեցի, որ հրաժարվում եմ ցուցմունք տալ և որևէ բան ստորագրել». Պատերազմի մասնակցին «Հայահավաք»-ից տարել են Ոստիկանություն, ապա՝ Քննչական կոմիտե
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Կառավարության շենքի մոտ երեկ «Հայահավաքին» մասնակցող 21 քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանություն։ Երեկ տեղեկացրել են ոստիկանության լրատվության վարչությունից։ Ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել ակցիայի մասնակիցներին, այդ թվում՝ Արշակ Զաքարյանին, հայտնի բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանին, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանին։
[url=https://168.am/2021/01/29/1453329.html?fbclid=IwAR1CSlLeyvalmPwWATnN2rsQ849BPbW1eg5cikn1hhtjnZ5S8_LXNfC0qOo]168.am[/url]–ը տեղեկացել է, որ բերման ենթարկվածների մեջ է եղել նաև Ապրիլյան և Արցախյան վերջին պատերազմների մասնակից Արման Մխիթարյանը: Նրան նախ տարել են Կենտրոնի ոստիկանության բաժին, ապա՝ Քննչական կոմիտե, և, որ ամենազարմանալին է, Արմանին վկայի կարգավիճակով հարցաքննել են՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելու փորձի գործի շրջանակում:
Ստացվում է՝ երկու պատերազմների շտապած հայրենիքի նվիրյալը, որ իր երեք անչափահաս զավակներին թողել ու չի վարանել առաջնագիծ մեկնելու, որ եղել է ամենաթեժ կետերում, այժմ էլ պետք է ապացուցի, որ որևէ առնչություն չունի պետության ներսում շենք, շինություն կամ տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելու գործի հետ:
Մեզ հետ զրույցում Արման Մխիթարյանի փաստաբան Դավիթ Ավագյանը տեղեկացրեց. «Նա վկայի կարգավիճակում է: Երեկ էին հրավիրել, հրաժարվել է ցուցմունք տալ»:
Արման Մխիթարյանը Քննչական կոմիտեից դուրս է եկել երեկ ուշ երեկոյան: Նրան զարմացրել է կատարվածը և այն, որ Քննչական կոմիտեից դեռ հետ չի ստացել իր անձնական իրերը. «Ասացի, որ հրաժարվում եմ ցուցմունք տալ և որևէ բան ստորագրել:
Իմ գրպանների պարունակությունը վերցրեցին, փաթեթավորեցին տոպրակով, ու հիմա իրենց մոտ է, կնքել են: Դա անհեթեթություն եմ համարում, որովհետև մեր տան բանալին էր, մեքենայի բանալին էր, իմ գումարն էր՝ մեկ ամսվա աշխատավարձս, գիրք, ակնոց»:
Մանրամասն՝ [url=https://168.am/2021/01/29/1453329.html?fbclid=IwAR1CSlLeyvalmPwWATnN2rsQ849BPbW1eg5cikn1hhtjnZ5S8_LXNfC0qOo]սկզբնաղբյուր[/url] կայքում
Նմանատիպ նյութեր
1012 դիտում
14:56 14-03-2015
Տուժողն ահազանգում է, որ պաշտոնատար անձանց կողմից բռնության է ենթարկվել, սակայն հրաժարվում է ցուցմունք տալ
9368 դիտում
09:03 28-06-2018
Վաչագան Ղազարյանը հրաժարվում է ցուցմունք տալ․ «Ժամանակ»
Այս բաժնից
1570 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ