ՌԴ կառավարությունը կկատարելագործի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների քաղաքացի միգրանտների նույնականացման համակարգը: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտնել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, փոխանցում է «ТАСС»-ը:
«Անցյալ տարի մեր երկրի տարածքում եղել են այդ պետությունների (ԵՏՄ անդամ պետությունների) շուրջ 2,5 մլն քաղաքացիներ: Կատարելագործվելու է միգրանտների նույնականացման համակարգը, որոնց մուտքի համար վիզայի ձեւակերպում չի պահանջվի»,- ասել է Միշուստինը:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
ՌԴ կառավարությունը կկատարելագործի ԵՏՄ անդամ երկրների քաղաքացի միգրանտների նույնականացման համակարգը
2021.01.28 16:32


