1296 դիտում
16:09 13-10-2014
Սերգո Կարապետյանը հորդորել է ակտիվացնել կապերը ԵՏՄ մյուս անդամ երկրների հետ
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին է ներկայացրել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նորանշանակ պետ Արմեն Հայրապետյանին: Նախարարը լիահույս է, որ կարճ ժամանակում համատեղ ուժերով կհաջողվի լուծել սննդի անվտանգության ոլորտում առկա խնդիրները:
«Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: Դրանով իսկ Հայաստանի համար բացվում են նոր հեռանկարներ, և մեր առաջիկա խնդիրն է ոչ միայն ավելացնել արտահանման ծավալները դեպի Ռուսաստան, այլ նաև ամրապնդել գյուղատնտեսության ոլորտում առկա կապերը ԵՏՄ անդամ մյուս պետությունների հետ», - իր խոսքում նշել է նախարար Սերգո Կարապետյանը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարն այնուհետև ամփոփել է Մոսկվա քաղաք կատարած իր այցն ու հորդորել է ակտիվ աշխատել ՌԴ-ում ՀՀ առևտրական ներկայացուցիչ Կարեն Ասոյանի հետ:
Խորհրդակցության ընթացքում նախարարը հանձնարարականներ է տվել այսօրվանից բացատրական և խորհրդատվական աշխատանքներ կատարել հանրապետության գյուղացիական տնտեսությունների հետ, որպեսզի 2015 թվականին ավելանան բանջարեղենային և բոստանային մշակաբույսերի ցանքատարածությունները, ինչպես նաև խաղողի սեղանի սորտի և պտղատու այգիների հիմնման ուղղությամբ:
Նախարարը նաև տեղեկացրել է, որ ՌԴ անասնաբուժական և ֆիտոսանիտարական հսկողության դաշնային ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել կենդանական ծագման մսամթերքի արտահանման արգելքի խնդրի լուծման ուղիները քննարկելու համար: Այդ նպատակով առաջիկայում Ռուսաստանի Դաշնություն կմեկնի ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը`տեղում իր գործընկերոջ հետ խնդիրները քննարկելու համար:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ոլորտում առկա մի շարք այլ հարցեր ևս:
Նմանատիպ նյութեր
2753 դիտում
20:26 03-11-2017
Կարեն Կարապետյանը և Ուզբեկստանի վարչապետը պայմանավորվել են ակտիվացնել միջպետական կապերը
Այս բաժնից
1162 դիտում
18:25 10-01-2025
Արդարադատության նախարարը ներկայացրել է Պրոբացիայի ծառայության նոր պետին
1537 դիտում
18:13 10-01-2025
Անահիտ Մանասյանն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ