Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը բանաձև է ընդունել, որը վավերացնում է Ռուսաստանի պատվիրակության լիազորությունները: Այս մասին տեղեկացնում է ria.ru գործակալությունը:
Բանաձևին կողմ է քվեարկել 107 խորհրդարանական, դեմ՝ 36, ձեռնպահ՝ 24: Նիստը հեռարձակվել է ԵԽԽՎ կայքում:Բանաձևի նախագծի նախապատրաստման ընթացքում կատարվել է 11 փոփոխություն, ներառյալ պատվիրակության լիազորությունները չհաստատելու առաջարկը և հարցի քննարկումը հունիսյան նստաշրջանին հետաձգելու առաջարկը: Խորհրդարանականները դեմ են քվեարկել այս 2 փոփոխություններին:
Նստաշրջանի առաջին օրը` հունվարի 25-ին, ուկրաինական պատվիրակության ղեկավար Մարիա Մեզենցևան առաջարկել է ըստ էության վիճարկել ռուսական պատվիրակության լիազորությունները: Ընթացակարգի մասին նրա հայտարարությունից հետո քվեարկություն է կատարվել, որի արդյունքում մեծամասնությունը պաշտպանել էր Ուկրաինայի ներկայացուցչի առաջարկը՝ վիճարկել Ռուսաստանի պատվիրակության լիազորությունները ԵԽԽՎ կանոնակարգի 8-րդ հոդվածի համաձայն։ Եվրոպական 5 երկրների պատվիրակություններից 38 խորհրդարանականներ կողմ են քվեարկել դրան:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
ԵԽԽՎ-ն հաստատել է ռուսական պատվիրակության լիազորությունները
2021.01.28 15:40


