211652_close_icon
views-count49938 դիտում article-date 13:09 28-01-2021

Արմավիրի մարզում Արմավիրի բանտի առաջատար մասնագետը՝ Niva-ով կասկադյորական վթարի հեղինակ․ նրան տեղափոխել են հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Ուջան գյուղի բնակիչ Խաչատուր Զաքարյանը Էջմիածին-Աշտարակ ճանապարհի 1-կմ հատվածում, դեպի Աշտարակ ընթանալիս, իր վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մոտ 120 մետր շրջվելով, հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս շինության բետոնե պարսպի մոտ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինն օգնության են հասել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարներն ու քաղաքացիները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի հանձնարարականով՝ նշանակվել է սթափության փորձաքննություն, սակայն վարորդ Խ․Զաքարյանը հրաժարվում է թե՛ ճանապարհային ոստիկանի, թե՛ բժշկի կողմից հանձնել սթափության փորձաքննություն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Խ․ Զաքարյանն աշխատում է ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում՝ որպես ԱԱԲ-ի առաջատար մասնագետ, կոչումով էլ Արդարադատության ավագ լեյտենանտ է։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր