211652_close_icon
views-count76453 դիտում article-date 14:12 01-07-2019

Երևանում հղի վարորդը՝ Mazda-ով կասկադյորական վթարի հեղինակ․ նրան տեղափոխել են հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ, հունիսի 30-ին կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 27-ամյա Մ․Ա․-ն իր վարած Mazda մակնիշի 07 QO 033 համարանիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ պայմաններում, Օգանովի 64 շենքի բակում բախվել է ցանկապատին և մի քանի մետր կախված վիճակում հայտնվել ճանապարհի գոտում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Մ․Ա․-ն, ով եղել է հղի, ինքնազգացողության վատացման պատճառով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր