slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Honda Fit և Toyota ավտոմեքենաները. վիրավորների մեջ է Նուբարաշենի բանտի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
211652_close_icon

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Honda Fit և Toyota ավտոմեքենաները. վիրավորների մեջ է Նուբարաշենի բանտի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count22453 դիտում article-date 16:30 28-10-2018
Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 02:30-ի սահմաններում Դիմիտրով գյուղի կենտրոնական ավտոճանապարհին բախվել են Արտաշատ քաղաղքի բնակիչներ, 25-ամյա Հովհաննես Սարդարյանի վարած Honda Fit մակնիշի 35 XL 651 համարանիշի և 36-ամյա Արման Սիմոնյանի վարած Toyota մակնիշի 34 OZ 366 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Ա. Սիմոնյանի ուղևոր, համաքաղաքացի, 47-ամյա Նարինե Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանությանն 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյան գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանութան Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Վահան Հովհաննիսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Մարգար Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվունմ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ա. Սիմոնյանը աշխատում է Արդարադատության նախարարության Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում՝ որպես անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+

Նմանատիպ նյութեր