942 դիտում
23:37 27-01-2021
Իշխանափոխության պահանջը քաղաքական պահանջ չէ, այլ պետականության պահպանման․ Վագզեն Մանուկյան
Վազգեն Մանուկյանն այսօր՝ հունվարի 27-ին, հանդիպել է մի խումբ համախոհների հետ, որոնց հետ քննարկել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, երկրի սոցիալ-տնտեսական, անվտանգային խնդիրները, տարածաշրջանի աշխարհաքաղաքական հնարավոր զարգացումները, Հայրենիքի փրկության շարժման գործունեությունը և այլ հարցեր։
Հանդիպմանը ներկա երիտասարդները բարձրացրել են մեր երկրում ազգային գաղափարախոսության ամրապնդման, ազգային իշխանությունների ձևավորման անհրաժեշտությունը, լսել Վազգեն Մանուկյանի տեսակետներն այդ հարցերի վերաբերյալ։ Մանուկյանի խոսքով՝ ազգային գաղափարախոսությունն ու ազատության գաղափարները իրար չեն հակասում, պարզապես պետք է կարողանալ դրանք ճիշտ համադրել։
Երկրում ազգային և ժողովրդավարական արժեքներով քաղաքացի ձևավորելու գործում նա առաջին հերթին կարևորել է կրթական համակարգի դերը։ Հանդիպման մասնակիցները բարձրացրել են մեր երկրում ստեղծված իրավիճակում իշխանափոխության հրատապության հարցը, հետաքրքրվել Հայրենիքի փրկության շարժման ծրագրերի մասին և պատրաստակամություն հայտնել ակտիվորեն աջակցելու Շարժման գործունեությանը։ Վազգեն Մանուկյանը շեշտել է, որ Հայաստանում իշխանափոխության պահանջը քաղաքական պահանջ չէ, այլ պետականության պահպանման, երկրի անվտանգության ապահովման անհրաժեշտություն։
Նմանատիպ նյութեր
12588 դիտում
21:06 17-11-2021
Հայտնի փաստաբան Գեորգի Մելիքյանը հիշեցնում է Սպարապետ Վագզեն Սարգսյանի խոսքը՝ Մեղրիի վերաբերյալ
2365 դիտում
14:55 19-12-2019
Արամ Մանուկյան. «Քոչարյանը ստու՛մ է․ Տեր-Պետրոսյանին ձերբակալելու պահանջ 98-ին չի եղել». ՏԵՍԱՆՅՈՒԹ. 24TV
Այս բաժնից
433 դիտում
19:07 25-04-2024
Բագրատաշենի հատվածից Նոյեմբերյանի ոստիկանության բաժին բերման ենթարկված 12 քաղաքացիներն ազատ են արձակվել
586 դիտում
19:04 25-04-2024
Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը
505 դիտում
18:59 25-04-2024
Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյուն