211652_close_icon
views-count12945 դիտում article-date 21:06 17-11-2021

Հայտնի փաստաբան Գեորգի Մելիքյանը հիշեցնում է Սպարապետ Վագզեն Սարգսյանի խոսքը՝ Մեղրիի վերաբերյալ

Ապրիլյան քառօրյա և արցախյան 44-օրյա պատերազմներին առաջին իսկ օրվանից իր մարտական ընկերների, այդ թվում՝ փաստաբանների հետ առաջնագծի ամենաթեժ կետերում զինվորի հետ ծառայություն կատարած հայտնի փաստաբան Գեորգի Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջով հիշեցնում է Հայաստանի և Արցախի ազգային հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի խոսքը՝ Մեղրիի վերաբերյալ.

«1999թ օգոստոս, Սյունիք
Վազգեն Սարգսյանը՝ Մեղրիով միջանցք տրամադրելու մասին
«Աշխարհագրական տարածք չէ Մեղրին, հայրենիքի մի բուռ չէ։ Եվ երբ դու Մեղրին տալիս ես օտարին, քո տան դուռը փակում ես քեզ վրա․․․ Ասել, ասում եմ՝ Մեղրին ավելի կարևոր է, քան ցանկացած այլ բան։

Մեղրին իր քար ու քռայով այս երկիրը դարձնում է աշխարհի հզորներին իր դուռը բերող։ Եվ այսօր տալ Մեղրին, թեկուզ դիմացը ծովի ճանապարհ ստանալ, սուտ է։ Մեծ, համաշխարհային սուտ։ Նախ՝ չեն տա, հազար ու մի ձև կա չտալու։ Ղարաբաղը՝ ապացույց, որ հողը գրիչով չեն վերցնում․․․

Ես զգուշացնում եմ՝ Մեղրին մի օր պայթելու է հենց Երևանի կենտրոնում»։

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր