211652_close_icon
views-count59898 դիտում article-date 22:41 27-01-2021

ԹԵՐԹԵԼՈՎ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ. Ինչո՞ւ են ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանին անվանում Բեթմեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Շատերը չգիտեն, որ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը, երբ դեռ աշխատում էր ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում որպես օպերլիազոր, գործընկերների կողմից ստացել էր Բեթմեն անունը; Ինչո՞ւ Բեթմեն. քանի որ էրեբունի վարչական շրջանում մի քանի անգամ եղել են դեպքեր, երբ քաղաքացիները փորձել են ինքնասպան լինել, իսկ որոշ քաղաքացիներ էլ հայտնվել են անօգնական վիճակում, փրկարարների հետ այդ քաղաքացիներին օգնության ձեռք է մեկնել Վ. Վարդանյանը, իսկ ընկերները կատակելով ասում էին. «Եթե Բեթմեն Վարդանն է եկել, էդ քաղաքացին փրկված է»: Ու այդպես էլ լինում էր. 2010 թ.-ին, երբ ժողովրդին հայտնի Սիլաչի թաղամասում մի քաղաքացի բարձրացել էր շենքի տանիք ու սպառնում էր ցած նետվել, դարձյալ այդ քաղաքացու հետ ճիշտ հոգեբանական զրույց անցկացրեց Վ. Վարդանյանը, ում հետ էր նաև այն ժամանակ Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը և Վ. Վարդանյանին ու Ա. Արշակյանին հաջողվեց կանխել այդ քաղաքացու ինքնասպանության փորձը: [b]ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանն է[/b] [img]https://img.shamshyan.com/bphotos/2021/01/27/9075b447d6b7175dc36027252f0bcf8d.jpg[/img] Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+

Նմանատիպ նյութեր