ՀՖՖ-ի ղեկավարությունը կատարում է չմտածված քայլեր. ՀՖՖ արտահերթ ժողովի նախաձեռնող խումբ
ՀՖՖ արտահերթ ժողովի նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել, որում նշված է.
Երեկ տեղի ունեցավ ՀՖՖ-ի գործկոմի նիստը, որի ընթացքում կասեցվեց ՀՖՖ միանգամից 6 անդամների անդամությունը։
Այս քայլով ՀՖՖ-ի ղեկավարությունը ցույց է տալիս, որ պատրաստ չէ կառուցողական քաղաքականություն վարել և կատարում է չմտածված քայլեր, որոնք ավելի են խորացնելու ճգնաժամը հայկական ֆուտբոլում։
Անտեսելով արտահերթ ժողով անցկացնելու արդարացի պահանջը, ՀՖՖ ղեկավարությունը ցանկանում է ազատվել նախաձեռնողներից և գործընթացը մեկնաբանում է իրենց համար ցանկալի ձևով։
Ակնհայտ է, որ այս քայլերով ՀՖՖ ղեկավարությունը չի կարող լռեցնել այն կազմակերպություններին, որոնք ցանկանում են առողջացման գործըթաց սկսել ՀՖՖ-ում»։