5720 դիտում
16:29 21-01-2020
Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակը կոչ է անում զերծ մնալ չմտածված, հակակազմակերպչական քայլերից
Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի Բովանդակ Հայաստանի Քաղաքական Ղեկավարությունը, կազմակերպության հիմնարար առաքելությունը՝ ազգային - ազատագրական պայքարի նպատակների իրականացման երթը վերահունավորելու եւ այդ ուղղությամբ աշխատանքները վերասահմանելու մտադրությամբ, տարեսկիզբին գումարված արտահերթ նիստի ընթացքին ձեռնամուխ եղավ կազմակերպչական խորքային ու համապարփակ վերափոխումների գործընթացին:
Բոլոր նրանք, որոնք այդ վերափոխումների արդյունքով մեկուսացվեցին, պետք է անհապաղ ենթարկվեն ղեկավարության կողմից ըստ կանոնադրության կայացրած տնօրինումներին եւ զերծ մնան հրապարակային ջղագրգիռ ու անոպա ելույթներից, արարքներից եւ հակակազմակերպչական քայլերից, որոնց հնարավոր հետեւանքների մասին շատ լավ տեղեկացված են:
Մեր շարքերը կուռ ու միասնական, վերանորոգ հավատով եւ անսասան կամքով լծված են կազմակերպության վերակառուցման ու վերանորոգման պատվաբեր գործին, եւ չունեն՝ ո՛չ ժամանակ, ո՛չ ցանկություն, ո՛չ էլ մասնագիտական որակներ, զբաղվելու համար հոգեկան խախտումներով տառապող մեկուսացված տարրերի ջղաձգումներով, որոնք ազգային եւ հոգեւոր կառույցների դեմ շղթայազերծած «խաչակրաց» արշավանքներին զուգահեռ, հիմա էլ կը փորձեն ազգային - ազատագրական պայքարի համար ստեղծված կազմակերպությունը շեղել իր հիմնական նպատակներից ու առաքելությունից:
[b]21 Հունվար 2020,
Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակ
Բովանդակ Հայաստանի Քաղաքական Ղեկավարության
Մամլո Դիվան[/b]
Նմանատիպ նյութեր
1018 դիտում
13:24 29-05-2024
Կոչ ենք անում զերծ մնալ ազգային մասնատման տանող նմանատիպ քայլերից․ Արցախի թեմը՝ Սարդարապատի միջադեպի մասին
2161 դիտում
14:24 05-03-2020
Արցախի ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակը քաղաքական զարգացումներում ներգրավելու քայլերից
8130 դիտում
14:57 19-01-2020
Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը 45 տարեկան է
Այս բաժնից
1000 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
979 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
913 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր