211652_close_icon
views-count1332 դիտում article-date 16:32 26-01-2021

Էրեբունու բաժնի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին օդանավակայանում

Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հունվարի 25-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 32-ամյա Դավիթ Ս.-ին, որը 2019 թ. նոյեմբերի 29-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի (Մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր