211652_close_icon
views-count1735 դիտում article-date 21:54 05-09-2019

Էրեբունու ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին օդանավակայանում

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, սեպտեմբերի 4-ին, ժամը 06.00-ին, Վիեննա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 59-ամյա Ալի Մ.-ին, որը 2017թ. հոկտեմբերի 17-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի (սուտ մատնություն) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր