5905 դիտում
10:43 26-01-2021
Մակունցը պատերազմից հետո հոգեբանորեն ծանր վիճակում է ու չի կարողանում աշխատել ԱԺ-ում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ Ազգային ժողովի «Իմ քայլը» իմբակցությունում այս օրերին իսկական իրարանցում է: Բանն այն է, որ խմբակցության պատգամավորներից շատերը անակնկալ տեղեկացել են, որ իրենց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն առաջիկայում պատրաստվում է լքել իրենց:
Ըստ խմբակցությունում շրջանառվող տեղեկությունների՝ Լիլիթ Մակունցը պատերազմի ավարտից հետո ինքն է փորձել ելքեր գտնել ստեղծված իրավիճակում, քանի որ հոգեբանորեն ծանր վիճակում է ու, կարելի է ասել, չի կարողանում իր գործառույթներն իրականացնել խմբակցությունում: Երկար ժամանակ է՝ քաղաքական իշխանությունների հետ Մակունցն այդ ամենի հետ կապված քննարկումներ է ունենում, ու, ի վերջո, եկել են եզրահանգման՝ Մակունցը կնշանակվի որևէ երկրում դեսպան, ու այժմ քննարկվում է ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան նշանակելու տարբերակը:
Բայց Մակունցի՝ խմբակցությունից հեռանալուց մեծ խնդիր է առաջանում, թե այդ դեպքում ով պետք է ղեկավարի խմբակցությունը: Ըստ մեր աղբյուրների՝ այժմ ամենատարբեր անուններ են քննարկվում: Հավանական են իմքայլականները համարում անգամ խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի նշանակումը, որը, ըստ էության, այս տարիներին «ռուլիտ է անում» խմբակցությունը:
Բանն այն է, որ Սիմիդյանն է բոլոր պատգամավորների հետ տարբեր հարցերի վերաբերյալ քննարկումներ ունենում՝ քվեարկությունից մինչև տարրական թվացող խնդիրներ: Ու չի բացառվում, որ հենց Սիմիդյանը սկսի ղեկավարել խմբակցությունը:
Բայց մեր աղբյուրները նշում են նաև, որ, հնարավոր է, կին պատգամավոր փոխարինի Մակունցին, Արփի Դավոյանի անունը ևս քննարկվող ցուցակում է: Իմքայլականների կարծիքով՝ առաջիկայում այս հարցերը կստանան իրենց պատասխանները, քանի որ Մակունցն այլևս չի ցանկանում մնալ խորհրդարանում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
23923 դիտում
16:46 09-01-2021
Լիլիթ Մակունցը հոգեբանորեն շատ ծանր վիճակում է գտնվում, որևէ մեկի հետ չի շփվում. Armlur.am
2267 դիտում
09:28 29-09-2021
Մակունցը չի կարողանում լեզու գտնել հայ համայնքի հետ. «Հրապարակ»
2843 դիտում
20:03 02-11-2016
Մարդիկ հոգեբանորեն այդպիսին չեն, քմծիծաղ են տալիս իրենց ստորագրածի վրա. Ավետիք Իշխանյան
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»