Մարդիկ հոգեբանորեն այդպիսին չեն, քմծիծաղ են տալիս իրենց ստորագրածի վրա. Ավետիք Իշխանյան
Հայաստանը միջազգային կազմակերպություններին անդամակցության փաստաթղթերը ձևական է ստորագրել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:
«Հայաստանը, լինելով միջազգային կազմակերպությունների անդամ, ձևական է ստորագրել փաստաթղթերը, որովհետև մարդիկ հոգեբանորեն այդպիսին չեն, քմծիծաղ են տալիս իրենց ստորագրածի վրա»,- նշեց Իշխանյանը:
Հելսինկյան կոմիտեի նախագահը նշեց, որ քաղաքական կամք չկա՝ փոփոխություններ կատարելու և դադարեցնելու լրագրողների նկատմամբ բռնությունները: