23887 դիտում
16:46 09-01-2021
Լիլիթ Մակունցը հոգեբանորեն շատ ծանր վիճակում է գտնվում, որևէ մեկի հետ չի շփվում. Armlur.am
[url=https://armlur.am/1076089/]Armlur.am[/url]-ին լուրեր հասան այն մասին, որ իշխանական ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում արշալույսներն այնքան էլ խաղաղ չեն: Բանն այն է, որ խմբակցությունում կան անձինք, ովքեր որևէ կերպ չեն կարողանում համակերպվել այն իրավիճակի հետ, որը ստեղծվել է Հայաստանում պատերազմի ավարտից հետո:
Ըստ մեր աղբյուրների՝ իշխանական ֆրակցիայի ներկայացուցիչները ելքեր են փնտրում հարցին լուծում տալու համար: Մի հատվածի կարծիքով խմբակցությունը լքելով էլ հարցերը լուծում չեն ստանա, ինչի համար մտորումների մեջ են` հրաժարվել պատգամավորական մանդատից ու հեռանալ:
Armlur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ պատերազմի ավարտից հետո, հոգեբանորեն շատ ծանր վիճակում է գտնվում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Մեր տեղեկություններով Մակունցը որևէ մեկի հետ չի շփվում, եթե լինում են նիստեր, ապա այդ ժամանակ շատ լռակյաց է, գրեթե չի խոսում:
Մակունցը հանուն իր թիմակիցների չպառակտման է դեռևս շարունակում ղեկավարել խմբակցությունը, սակայն կարելի է ասել վերջինս այնքան «կոտրված» է, որ որևէ բան ի վիճակի չէ անգամ անելու: Մեր աղբյուրների փոխանցմամբ նույն հոգեբանական վիճակում է գտնվում խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը, վերջինս ևս անելանաիլի վիճակում է գտնվում, դեռևս չի կարողանում կողմնորոշվել լքել խմբակցությունը, թե հրաժարվել մանդատից:
Մանրամասն՝ [url=https://armlur.am/1076089/]սկզբնաղբյուր[/url] կայքում
Նմանատիպ նյութեր
5863 դիտում
10:43 26-01-2021
Մակունցը պատերազմից հետո հոգեբանորեն ծանր վիճակում է ու չի կարողանում աշխատել ԱԺ-ում․ «Ժողովուրդ»
1213 դիտում
07:41 03-11-2023
Աշտարակի քաղաքապետն անհասանելի է բնակիչների համար. չի շփվում ոչ մեկի հետ. Ժողովուրդ
Այս բաժնից
544 դիտում
11:20 30-10-2024
Ֆասթ Բանկը գործարկում է UBPay-ը․ դրամական փոխանցումներ Ռուսաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ