63827 դիտում
10:27 26-01-2021
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում, բախվել են BMW ու SEAT մակնիշի ավտոմեքենաները․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունվարի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Երևան-Սևան ճանապարհի 44 կմ հատվածում՝ դեպի Սևան ուղղությամբ, բախվել են Երևան քաղաքի Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ 64-ամյա Գագիկ Հարությունյանի վարած BMW մակնիշի և Չարենցավան քաղաքի բնակիչ 46-ամյա Ռուստամ Աբրահամյանի վարած SEAT մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ռ․Աբրահամյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղևոր՝ Չարենցավան քաղաքի բնակիչ 48-ամյա Գագիկ Կարապետյանը, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Հրազդանի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել «Հրազդան» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի անձնակազմի գծով տեղակալ Ա․Պետրոսյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Հ․ Աբրահամյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+