Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորևել է Պաշտպանության բանակի գնդապետ, «Եղնիկներ» զորամասի հրամանատար, Արցախի հերոս Կարեն Ջալավյանի ծննդյան 50-րդ տարեդարձը։ Արցախի նախագահն այս մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Սիրելի՛ հրամանատարԻմ հարգանքն ու խոնարհումը Հայրենիքի համար ցուցաբերած Ձեր անմնացորդ նվիրմանն ու անձնուրաց ծառայությանը: Համոզված եմ՝ Հայի Ձեր հերոսական տեսակից ու օրինակից սերունդները արժանապատվության և քաջության դասեր կառնեն՝ վերստին նյութականացնելով հաղթանակներ կերտելու մեր հավաքական կամքն ու ցանկությունը»,– գրել է նա և տեղադրել Կարեն Ջալավյանին Արցախի հերոսի կոչում շնորհելու մասին տեսանյութը, որն իր ֆեյսբուքյան էջում հրապարակվել է 2020 թվականի հոկտեմբերի 2-ին։
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Արցախի նախագահը 50-ամյակի առթիվ շնորհավորել է Արցախի հերոս Կարեն Ջալավյանին
2021.01.25 22:14



Տեսանյութ
