211652_close_icon
views-count63734 դիտում article-date 10:44 02-10-2020

Ինչու է «Արցախի հերոսի» կոչում շնորհվել Կարեն Ջալավյանին. Ներկայացրեց ՊԲ հրամանատարի տեղակալը

Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանն այսօր անդրադարձավ հարցին, թե կոնկրետ ինչի համար է «Արցախի հերոսի» բարձրագույն կոչում շնորհվել «Եղնիկներ»-ի հրամանատար Կարեն Ջալավյանին: Նա, մասնավորապես, նշեց. «Պաշտպանության բանակի շրջանի հրամանատարը արցախյան գոյամարտից առ այսօր գտնվում է շարքում, բազմիցս վիրավորվել է, այդ թվում արցախյան գոյամարտում, ապրիլյան քառօրյայում եւ իր հմուտ գործողությունների արդյունքում ապահովել է հյուսիսային ուղղության կայուն պաշտպանությունը եւ ռազմավարական նշանակության խնդիրների կատարումը՝ հաշվի առնելով, որ այդ ուղղությամբ հակառակորդն օգտագործել է աննախադեպ քանակության անձնակազմ, սպառազինություն եւ ռազմական տեխնիկա: Պարգեւատրությունները կրելու են շարունակական բնույթ: Ըստ կատարված սխրանքների բոլորն էլ համապատասխան պարգեւատրումների արժանանալու են»: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր