211652_close_icon
views-count93095 դիտում article-date 11:22 25-01-2021

Արտակարգ դեպք Արարատի մարզում, 45-ամյա տղամարդը հայտնել է, որ կնոջ հայրն ու եղբայրները, իսկ հետո հիվանդանոցի վիրաբուժական բաժնի վարիչը, հարվածել են իրեն

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 24-ին Արարատի մարզում տեղի ունցեած միջադեպի փաստով։ Այդ օրը՝ ժամը 05։20-ի սահմաններում Ոստիկանություն է ահազանգել Վեդի քաղաքի բնակիչ 45-ամյա Սասուն Գ․-ն և հայտնել, որ իր կնոջ հայրը և եղբայրները իրեն ծեծի են ենթարկել, ու ինքը հիմա գտնվում է «Վեդի» հիվանդանոցի բակում, որտեղ իրեն ծեծել է նաև հիվանդանոցի վիրաբույժը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ, որտեղ Սասուն Գ․-ն հայտնել է, որ ինքը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է նշված բժշկական կենտրոն, որտեղ բուժօգնություն չեն ցուցաբերել։ Իսկ վիրաբուժական բաժնի վարիչ Արթուր Բազիկյանը ապտակել է իր դեմքի ձախ հատվածին, ինչի հետևանքով իրեն պատճառվել է ֆիզիական ցավ։ Հետաքննիչի որոշմամբ Սասուն Գ․-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր