82499 դիտում
10:06 23-10-2023
Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում. «դեմքի ջնջխված վերքեր, պոլիտրավմա» ախտորոշմամբ «Դիլիջան» բժշկական կենտրոն է տեղափոխվել 44-ամյա տղամարդը. նա հայտնել է՝ իրեն հարվածել է կովկասյան ազնվացեղ եղջերուն
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, հոկտեմբերի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում:
Ժամը 12:50-ի սահմաններում «Դիլիջան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ «դեմքի ջնջխված վերքեր, պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Դիլիջանի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Վարդանյանի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Տավուշի մարզի բնակիչ, 44-ամյա Արտակ Թ.-ն է, ով վնասվածքները ստացել է Դիլիջան խոշորացված համայնքում գտնվող Պարզ լճի հարակից անտառում՝ եղնիկի հարվածի հետևանքով:
Նա հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 09:30-ի սահմաններում, «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Կովկասյան ազնվացեղ եղջերունների բազմացման կենտրոնից» դուրս գալու ժամանակ, ճանապարհին՝ 2022թ. վերոնշյալ կենտրոնից բաց թողնված եղջերուի հարձակվելու հետևանքով:
Դեպքի փաստով Ոստիկանության Դիլիջանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին:
Գ. Շամշյանի տեղեկություններով վիրավորը աշխատում է նշված կենտրոնում՝ որպես պահակ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։