Ռուսաստանաբնակ լրագրող, «Lifenews» լրատվական հեռուստաալիքի սեփականատեր, «News Media» հրատարակչական տան գլխավոր տնօրեն և նախագահ Արամ Գաբրիելյանովը բացահայտումներ է արել Լիլիթ Մակունցի և Վլադիմիր Կարապետյանի՝ ԱՄՆ-ում Ուկրաինայում դեսպաններ նշանակվելու մասին, հայտնում է Tert.am-ը:
«Ինչպես ինձ հայտնել են հատուկ ծառայություններից, Լիլիթ Մակունցի և Վլադիմիր Կարապետյանի նշանակումը, օպերատիվ ծառայությունների աշխատակիցների լեզվով կոչվում է առանցքային վկաների հեռացում հարվածի տակից: ԱԱԾ աշխատակիցներն ինձ հայտնել են, որ Մակունցն ու Կարապետյանը գիտեն և Փաշինյանի՝ իշխանության կորստից հետո այնպիսի բաներ կարող են պատմել, որ Փաշինյանի ամենավառ կողմնակիցները կցնցվեն սարսափից»,- իր թելեգրամյան ալիքում գրել է Գաբրիելյանովը:Վերջինս նշել է, որ «Մակունցը՝ որպես Աննա Հակոբյանի մտերիմ ընկերուհի, գիտի Փաշինյանի բոլոր ընտանեկան գաղտնիքները և կարող է այնպիսի բաներ պատմել Փաշինյանի կնոջ մասին, որ ընկած կանանց ճակատագրերը սերիալներից մենաստանի միանձնուհիների ճակատագիր կթվա»:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Մակունցն ու Կարապետյանը գիտեն և այնպիսի բաներ կարող են պատմել, որ Փաշինյանի ամենավառ կողմնակիցները կցնցվեն սարսափից. Գաբրիելյանով. Tert.am
2021.01.24 22:19


