Ավետիսյանների ընտանիքի սպանության փաստով նախաքննության ընթացքում հնարավոր է այնպիսի բաներ բացահայտվեն, որ մենք ընկնենք շոկի մեջ. փաստաբան
ՀՀ տարածքում կատարված ցանկացած հանցագործություն պետք է քննվի տվյալ երկրի իրավասու մարմինների կողմից: Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը:
Նրա խոսքով՝ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին դաժանաբար սպանած անձի համար ՀՀ Քրեական օրենսդրության համաձայն նախատեսված նվազագույն պատիժը 15 տարի է, իսկ առավելագույն պատիժը՝ ցմահ ազատազրկում:
Փաստաբանը հորդորեց նաեւ հարգել անմեղության կանխավարկածը: «Հնարավոր է՝ նախաքննության ընթացքում այնպիսի բաներ բացահայտվեն, որ մենք ընկնենք շոկի մեջ»,- ավելացրեց նա: