211652_close_icon
views-count34943 դիտում article-date 21:29 24-01-2021

Արցախյան պատերազմում նահատակված հերոս հետախույզ Գնելը կամավոր ռազմաճակատ մեկնելիս ասել է. «18 տարեկաններին մենակ թողնել չի կարելի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսական էջերից մեկը թողել է արմավիրցի, 35-ամյա Գնել Ֆիդանյանը: Գնելը ամուսնացած էր, ուներ 2 երեխա: Թուրք-ադրբեջանական ագրեսիան սկսվելուց անմիջապես հետո կամավորագրվել է և մեկնել ռազմաճակատ: Մեկնելուց առաջ ընտանիքին հայտնել է. «18 տարեկաններին մենակ թողնել չի կարելի»: Պատերազմական գործողություններին մասնակցել է որպես հետախույզ: Հոկտեմբերի 10-ին՝ Ջաբրայիլում մարտական առաջադրանքը կատարելիս հերոսի մահով զոհվել է: Երբ Գնելը ծանր վիրավորվել է, նրան ցանկացել են օգնել, սակայն նա մարտական ընկերներին ասել է. «Ինձ թողեք, ես չեմ ապրի, 18 տարեկաններին օգնեք»: Դրանք հերոսի վերջին խոսքերն էին: Հավերժ հիշատակ մեր հերոս նահատակներին, որոնցից էր նաև Գնել Ֆիդանյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր